Ամերիկայի գիտնականները հայտարարել են, որ չեն կարողանում որսալ ԿԺԴՀ-ի արբանյակի ազդանշանները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2012 11:02

Ամերիկացի գիտնականները չեն կարողանում որսալ հյուսիսկորեական արբանյակի ազդանշանները, որն անցած շաբաթ է ուղեծիր դուրս բերվել:

Ինչպես նշել է Ֆրանս Պրես գործակալությունը, մի շարք երկրներ ընդունել են,  որ ԿԺԴՀ-ին հաջողվել է  արբանյակ ուղեծիր հանել, որը, հյուսիսկորեական կողմի հայտարարության համաձայն,  հետևում է մեր մոլորակին ու հայրենասիրական երգեր հեռարձակում: Սակայն, ինչպես Հարվարդ-սմիթսոնյան  աստղաֆիզիկայի կենտրոնի մասնագետներն են հայտնում,  երգեր իրենք չեն լսում:

“Մեր տվյալներով  արբանյակը չի գործում”, -գիտնականների հայտարարությունը մեջբերում է գործակալությունը:

Դիտվել է 1191 անգամ:
Print Friendly

Leave a Reply