Անհայտ անձը բենզինով այրել է բենզալցակայանի աշխատակիցներին՝ փորձելով հափշտակել եղած գումարը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 18, 2012 10:59

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 04:30-ի սահմաններում, ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ այրվածքերով իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդ, որոնցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Նշված կենտրոն են մեկնում ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ Նոր Նորքի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արսեն Մեխակյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը, բաժանմունքի պետ Արթուր Շմավոնյանի և բաժանմունքի պետի տեղակալ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:

Օպերատիվ խումբը պարզում է, որ երիտասարդները հիվանդանոց են տեղափոխվել Ռուբինյանց 58/1 հասցեում գործող SPS բենզալցակայանից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կենտրոն ժամանած ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածները Վերին Շենգավիթ 10-րդ փողոցի բնակիչ 25 ամյա Գուրգեն Կարապետյանն է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և Երևան քաղաքի Մինաս Ավետիսյան փողոցի բնակիչ՝ 28 ամյա Արամայիս Դվոյան է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամը 03:30-ի սահմաններում, անհայտ անձը սպառնալիքներ տալով բենզալցակայանում որպես լիցքավորող աշխատող Ա. Դվոյանին, փորձում է ստիպողաբար մտնել ներս և այդ ընթացքում անհայտ անձը պահանջում է նրանց մոտ եղած ողջ գումարը՝ սպառնալով, որ եթե դուռը չբացեն և իր պահանջած գումարը չտան ապա նա հրկիզելու է բենզալցակայանը:

Հանցագործը, տեսնելով որ չի կարողանում դռնից ներս մտնել, կոտրում է պատուհանի փեղկը և իր հետ տարայով բերած բենզինը լցնում է Ա. Դվոյանի և ներսում բազմոցին քնած Գ. Կարապետյանի վրա և հրկիզում նրանց, որից հետո տեսնելով քնած աշխատակիցը արթնանում և օգնություն է կանչում, նա դիմում է փախուստի՝ անավարտ թողնելով հանցագործությունը:

Դեպքի վայր են ժամանում Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորրձաքրեագետները, ինչպես նաև Նոր Նորքի քննչական բաժնի քննիչները: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում, ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական միջոցառումներ ավազակային հարձակումը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

http://shamshyan.com

Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply