Նեպալում զինվորները սպանել են մարդասպան փղին. կատաղած կենդանին անկողնուց ցած էր գցել զույգին և ոտքերի տակ տրորելով սպանել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 18, 2012 8:01
Մարդասպան փիղը, որը առանձնացել էր իր խմբից և երեք ամսվա ընթացքում սպանել չորս մարդու, այսօր սպանվել է Նեպալի զինվորականների կողմից:
Բահրատպուր քաղաքի տարածքային կառավարչի ասիստենտ Շիվա Ռամ Գելալը նշում է, որ վայրի փիղը մտել է Չիթուան ազգային պարկին հարակից, Կատմանդուից 50 մղոն հեռավորությամբ գտնվող Գարդի գյուղ, անկողնուց ցած գցել և ոտքերի տակ տրորելով՝ սպանել 60 տարեկան մի զույգի:
Նեպալում կան մոտավորապես 300 փղեր՝ ներառյալ 100 ձեռնասուն փղերը, որոնք պահվում են երկրի բազմաթիվ սաֆարի հանգստավայրերի կողմից տուրիստներին ջունգլիներում զբոսնել տանելու համար:
Պարկի աշխատակիցը ավելացրեց, որ այդ նույն փիղը անցած երեք ամիսների ընթացքում ևս երկու գյուղացու էր սպանել:
Գելալը Ռոյտեր գործակալությանը տեղեկացրել էր, որ իրենք զինվորներին կարգադրել էին կրակել կատաղած փղին:
Ավելացնենք, որ փղերը օրենքով պաշտպանվող կենդանիներ են՝ մեկ փիղ սպանելու համար սպառնում է 15 տարի ազատազրկում, սակայն Գելալը նշել է, որ Նեպալի սահմանադրության տեղական կառավարման ակտում ասված է, որ իշխանությունները կարող են սպանել փղին, եթե այն խլել է մարդկանց կյանքեր:
Ավելացնենք, որ վերջին տարիներին անօրինական վաճառքով զբաղվող մարդկանց համար թանկարժեք համարվող կենդանիների թվաքանակի կտրուկ նվազում է նկատվել՝ ներառյալ Կոնգոյի ավազանի անտառային փիղը, ասիական փիղը, սումատրական ռնգեղջյուրը և հավանական ռնգեղջյուրը:






Facebook
Tweet This
Email This Post
