Կենդանի Քեն տիկնիկ. տղամարդը «իդեալական գեղեցկություն» ունենալու համար 100.000 դոլար է ծախսել 100 պլաստիկ վիրահատություն անցնելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2012 7:57

Բազմաթիվ կանայք փորձել են իրենց դարձնել կենդանի Բարբիներ:
Այժմ 32 տարեկան Ջասթին Ջեդլիկան The Doctors հեռուստատեսային շոույում նշել է, որ 100.000 դոլար է ծախսել 90-100 պլաստիկ վիրահատություն անցնելու համար, որպեսզի դառնա կենդանի Քեն տիկնիկ:
Նրա պլաստիկ վիրահատություններից մի քանիսը կազմում էին այտերի, շուրթերի, հետույքի, ծնոտի պլաստիկ վիրահատությունները:
Նա իր վտանգավոր սովորությունը սկսել է քթի վիրահատությամբ, երբ դեռևս 18 տարեկան էր:
Նա նշել է, որ այդ վիրահատությունը նրան օգնեց առանձնանալ բոլորից:
Նա հպարտորեն ցուցադրում է իր իմպլանտներ տեղադրած կրծքերը և գրեթե մուլտֆիլմային սիլիկոնե մկանները:
Պր. Ջեդլիկան ավելացնում է, որ վիրահատությունները իրեն հնարավորություն տվեցին իր մարմինը զգալ որպես իր կողմից ստեղծված արվեստի գործ:
Չնայած որ շոույում ներկա գտնվող բոլոր բժիշկները անհանգստացած էին վիրահատությունների չափազանց մեծ քանակով՝ նրանք շատ զգույշ կերպով էին Ջեդլիկային խորհուրդ տալիս դադարեցնել այդ վտանգավոր սովորությունը, քանի որ դա հենց վիրահատվողի իրավունքն է:
Բժիշկեներից մեկը նշեց, որ Ջեդլիկան չափազանց հաջողակ է, որ մինչև հիմա որևէ բարդացում չի ունեցել վիրահատություններից հետո: Սակայն նա ավելացրեց, որ միշտ չէ որ կարող է այդպես լինել, քանի որ իմպլանտները կարող են փչանալ ժամանակի ընթացքում և դրա արդյունքում նրա մարմնի հյուսվածքները կխախտվեն:
Սակայն Ջեդլիկան պատասխանեց, որ ամեն ինչում էլ սխալվելու հավանականություն կա, սակայն կարծում է, որ այս կյանքում որևէ արժեքավոր բան ունենալու համար պետք է ռիսկի դիմել: Վերջում նշեց, որ բժիշկները իրենից խնդրում են նույնը, ինչ-որ Պիկասոյին խնդրեին չնկարել:

Դիտվել է 1150 անգամ:
Print Friendly

Leave a Reply