2018թ. համակարգչի միջոցով հնարավոր կլինի շոշափել, տեսնել, լսել, համ և հոտ զգալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 18, 2012 7:46

Մոտ ապագայում արդեն կկարողանանք ոչ միայն հարսանեկան զգեստ պատվիրել պլանշետով, այլև զգալ դրա գործվածքի որակը՝ ընդամենը մատի մեկ հպումով:

Երբ մենք դիպչում ենք ինչ-որ առարկայի, մեր ուղեղը մաշկին հասած բազմաթիվ ազդակների միջոցով տարբերակում է դրա ինչպիսին լինելը՝ հարթ, կոպիտ, սուր և այլն: Համակարգչային սենսորները ապագայում այնքան կզարգանան, որ նույնիսկ այդ ֆունկցիան իվիճակի կլինեն կատարել:

Առաջիկա հինգ տարիների ընթացքում սմարթֆոնների ազդակներ ընդունող համակարգը այնքան ճշգրիտ կդառնա, որ այն կկարողանա իմիտացնել մատի հպումից առաջացած ազդակները: Եվ չնայած մենք պարզապես կդիպչենք էկրանի ապակուն, սակայն մեզ կթվա, թե մենք դիպչում ենք էկրանի վրա պատկերված առարկային:

Որոշ դեպքերում համակարգիչները ոչ ճշգրիտ կերպով արդեն մոդելավորում են մատի հպումները: Օրինակ՝ վիդիո կաղում մեքենա վարելիս վիբրատորը զգում է, թե երբ է մեքենան ճանապարհից դուրս գալիս:

IBM-ի հետազոտողները ներկայումս աշխատում են առևտրային և առողջապահության ոլորտներում այնպիսի ծրագրերի ստեղծման ուղղությամբ, որոնք, օգտագործելով իֆրակարմիր, ճնշման և այլ ազդակներ, կիմիտացնեն մատի հպման ազդակներ:

Մարգարիտա Մելիքյան

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply