Բալկանյան երկրներում սկսել են փնտրել «Հրաշալի հարյուրամյակ» թուրքական սերիալի գլխավոր դերակատարների նմանակներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2012 21:27

Բալկանյան երկրներում`մասնավորապես Բոսնիայում և Հերցոգովինայում, Սերբիայում, Խորվաթիայում, Մակեդոնիայում և Չեռնոգորիայում «Հրաշալի Սուլեյման» անունով հեռարձակվող «Հրաշալի հարյուրամյակ» թուրքական սերիալը դիտումների ռեկորդ է գրանցել: Բոսնիայում և Հերցոգովինայում սեպտեմբերից սկսած այդ սերիալը հեռարձակող OBN հեռուստաալիքը մրցույթ է կազմակերպել`նպատակ ունենալով ընտրել «Հրաշալի հարյուրամյակ» սերիալում Սուլթան Սուլեյանի կերպարը մարմնավորած Հալիթ Էրգենչի և Հյուրեմի դերը խաղացող Մեյրեմ Ուզերլիի նմանակներին:
Ինչպես գրում է «Anadolu» գործակալությունը`բալկանյան տարածաշրջանի երկրներից շուրջ 310 հոգի`բոսնյակ, սերբ և խոռվաթ, իրենց լուսանկարներն են ուղարկել հեռուստաընկերություն մրցույթին մասնակցելու համար:
Հեռուստաընկերության աշխատակիցներից կազմված ժյուրին 310 թեկնածուից ընտրել է վեցական տղամարդ և կին, որոնք անցել են եզրափակիչ փուլ: Մրցույթի վերջնական արդյունքները պարզ կդառնան դեկտեմբերի 19-ին: Հաղթողների համար, որոնք երկուսն են լինելու, հատուկ մրցանակ է պատրաստվել: Նրանք Ամանորին ուղևորվելու են Ստամբուլ, ինչպես նաև ծանոթանալու են իրենց սիրելի սերիալի գլխավոր հերոսների հետ:

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply