Նոր Զելանդիայի Անգլիկան եկեղեցին նոր սրբապիղծ պաստառ է պատրաստել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2012 20:35

Նոր Զելանդիայի Օկլենդ քաղաքում սբ. Մաթևոսի Անգլիկան եկեղեցին (ուղղություն քրիստոնեության մեջ) մի պաստառ է պատրաստել, որի վրա պատկերված է մանուկ Հիսուս Քրիստոսը`գլխավերևում լուսապսակով: Պաստառի վրա գրված է, որ եկել է ժամանակը բացահայտելու Հիսուսի սեռական ինքնությունը:
Թուրքական «Radikal»–ը գրում է, որ եկեղեցու առաջնորդ Գլին Քարդին իրենց նպատակը հետևյալ կերպ է հիմնավորել. «Մենք ուզում ենք մարդկանց ցույց տալ, թե ով է Հիսուսը»: Եկեղեցու մեկ այլ անդամ նշել է, որ իրենք ցանկանում են պարզել, թե արդյոք քրիստոնյա հավատացյալների համար ինչ-որ բան կփոխվի, եթե նրանք իմանան, որ Հիսուսը համասեռամոլ է եղել: «Հիսուսի սեռակական կյանքի մասին ոչ մի տեղ ոչ մի հիշատակում չկա: Իրականությունը այն է, որ մենք չգիտենք, թե Հիսուսը սեռական ինչ կողմնորոշում է ունեցել»:
Նշենք, որ սա եկեղեցու պատրաստած առաջին պաստառը չէ, որը մեծ արձագանք է գտել: 2009 թվականին կրկին Ամանորի նախաշեմին նրանք մեկ այլ պաստառ էին պատրաստել, որտեղ պատկերել էին Մարիամին և Հովսեփին անկողնում կողք կողքի պառկած, իսկ պաստառի վրա գրել էին`«Խեղճ Հովսեփ, Ասծուց հետո նրա գործը շատ բարդ է»: 2011 թվականին էլ այս սրբապիղծները պատկերել էին Մարիամի ապշած դեմքը, երբ վերջինս տեսել է հղիության թեսթի արդյունքները:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply