Ադրբեջանը ամենառազմականացված պետությունների տասնյակում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2012 20:18

Ադրբեջանը ճանաչվել է ամենառազմականացված պետություններից մեկը: Ինչպես նշում է “Contact” թերթը, Բոննի կոնվերսիայի միջազգային ինստիտուտի կողմից կազմվող ամենամյա ռեյթինգում Ադրբեջանը զբաղեցրել է 8-րդ տեղը:
Ռեյթինգը կազմելու համար առաջնային ցուցանիշ հանդիսացել է ՀՆԱ-ի մակարդակի նկատմամբ ռազմական ծախսերի հարաբերությունը: Մյուս ցուցանիշը հանդիսացել է պահեստայինների թիվը:
Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա այն արդեն 5 տարի շարունակ համարվում է ամենառազմականացված պետությունը: Նվազագույնը ռազմականացված պետություններ համարվում են Մադագասկարը, Նիգերը, Ջամայկան, Գանան և Մավրիկիան:
Ամենառազմականացված պետությունների տասնյակը հետևյալն է`Իսրայել, Սինգապուր, Սիրիա, Ռուսաստան, Հորդանան, Կիպրոս, Քուվեյթ, Ադրբեջան, Բահրեյն, Սաուդյան Արաբիա:

Դիտվել է 847 անգամ:
Print Friendly

Leave a Reply