Հասարակաց տունն ու թաղման բյուրոն հովանավորում են Հունաստանի ֆուտբոլային թիմերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2012 20:02

Գաղտնիք չէ, որ Հունաստանի տնտեսության համար ծանրագույն ժամանակներ են ու, բնականաբար, ֆուտբոլի մասին   էլ չեն էլ մտածում: Ֆուտբոլիստներին որոշել են պաշտպանել մասնավոր  ձեռներեցները` հասարակաց տների  ու թաղման բյուրոների տերերը, հայտնում է բրիտանական BBC-ն:

Նրանց դարպասապահը ուշադիր է, իսկ հարձակվողները մինչև վերջ  ուժերի գերլարմամբ խաղում են, սական Voukefalas  թիմը դրանով չէ, որ հայտնի է, այլ    Villa Erotica մարզաշապիկներով: Այդպես է կոչվում  Հունաստանի Լարիսա քաղաքի հասարակաց տներից մեկը, որի ղեկավարությունը ոոշել է հովանավորել տեղի սիրողական թիմը: Ինտիմ ծառայության ներկայացուցիչները, բառիս բուն իմաստով, փրկել են ակումբը սնանկությունից: Թիմի ավագ Յանիս Բատցիոլասը ոչ մի  ամոթ բան դրանում չի տեսնում: Նա կարծում  է, որ դրանից պետք է պրոֆեսիոնալ մարզիկներն ամաչեն, որովհետև նրանց հովանավորում են ալկոհոլային ու ծխախոտային ընկերությունները:

Իսկ Տրիկալա քաղաքի թիմին սկսել է հովանավորել թաղման բյուրոն: Մարզիկներին բյուրոյի լոգոտիպով` կապույտ խաչով մարզահագուստը դուր է գալիս: Նրանց խոսքով, խաչը լրացուցիչ երկյուղ է տարածում հակառակորդների վրա: Բյուրոյի հիմնադիր Պանագիոտոուն ասում է, որ գաղափարը ծնվել է  պատահաբար`  ֆուտբոլիստ ընկերների հետ խմելիս:

Սկզբում մարզահագուստը ֆուտբոլիստները կատակ են   կարծել , իսկ հետո սովորել են լոգոտիպին, չնայած, դեռևս զգալի արդյունքների չեն հսաել:

Դիտվել է 1396 անգամ:
Print Friendly

Leave a Reply