Ռուսաստանում ուղղանկյուն դրամ են հատել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2012 19:29

Ռուսաստանի բանկը դեկտեմբերի 17-ին շրջանառության մեջ է դրել ուղղանկյուն ձև ունեցող 2 ոսկեդրամ` նվիրված 2014-ին Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին, ասվում է ԿԲ-ի պաշտոնական կայքում: 3 ռուբլի արժողությամբ արծաթյա դրամը հատվել է 300 հազար օրինակով: Նման քանակով է  հատվել նաև  50 ռուբլի  արժողությամբ  ոսկեդրամը: 100 ռուբլի  արժողությամբ դրամն էլ հատվել է 100 հազար  օրինակով:

3 դրամների դիմային մասում   պատկերված է  սպիտակ արջուկը` Օլիմպիադայի պաշտոնական թալիսմաններից մեկը: Բոլոր դրամներն էլ կօգտագործվեն առանց սահմանափակումների, որպես վճարման միջոց, արժեքին համապատասխան:

Դիտվել է 1501 անգամ:
Print Friendly

Leave a Reply