ԱՄՆ-ում 20 դպրոցականի սպանած տղայի մայրը պատրաստվում էր աշխարհի վերջին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2012 19:14

Լանզա ընտանիքի մտերիմները վստահեցնում  են, որ Ադամի մայրը զենք էր պահեստավորում աշխարհի անխուսափելի վերջին նախապատրաստվելու մտադրությամբ:

52-ամյա Նենսի Լանզան աշխարհի վերջին նախապատրաստվող խմբի անդամ է եղել: Մտերիմները հաստատել են, որ կինը Կոնեկտիկուտի տունը վերածել էր ամրոցի:

“Նա ամեն ինչ էր պահեստավորում`  սննդից սկսած: Նյու Հեմփշիրի նահանգում ծնված Նենսին հրաշալի տիրապետում էր զենքին  ու պահում դրանք ինքնապաշտպանության նպատակով”,- պատմել է նախկին հարսը:

Իրեն ու ընտանիքին պաշտպանելու ցանկություն Նենսիի մոտ առաջացել է ամուսնուց բաժանվելուց հետո: Ասում են, որ նա երբեք զենքը ազատ չի թողել, բայց և զենքեր ունենալը գաղտնիք չի սարքել: Նույնիսկ խոստովանել է, որ զենք ունեալն իրեն վստահություն է ներշնչում: Ոմանք նույնիսկ վստահեցնում են, որ Նենսին վերջին շրջանում որոշել էր աշխատանքը թողնել ու ավելի շատ ժամանակ անցկացնել աուտիստ տղայի հետ:

Ողբերգության օրը Ադամն առաջինը  մորն է սպանել ննջասենյակում, դրանից հետո  գնացել “Սենդի Հուկ “դպրոցը, իսկ վերջում ինքանսպան եղել:

Իրավապահների խոսքով, նա բավականաչափ փամփուշտներ է ունեցել իր մոտ, ինչը կբավականացներ  մի ամբողջ դպրոց վերացնելուն:

Հայտնի է,որ Ադամ Լանզայի հայրը  General Electric.-ի փոխնախագահն է:

Դիտվել է 1591 անգամ:
Print Friendly

Leave a Reply