Ավստրալացին կստանա գործուղման ժամանակ սեքսի հետևանքով ստացած վնասվածքների փոխհատուցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2012 17:30

Ավստրալիայի դատարանը որոշել է, որ գործուղման ժամանակ սեքսի ընթացքում  վնասվածքներ ստացած կինն   իրավասու է օգտվել աշխատակիցներին տրամադրվող փոխհատուցման իրավունքից:

Սեքսի ընթացքում լույսի ապակե ջահը, պոկվելով ամրացված տեղից, ընկել է կնոջ դեմքին: Արդյունքում վնասվել է կնոջ քիթը և բերանը: Միջադեպից հետո նա հոսպիտալացվել է:
Նրա հայցը պետական ապահովագրող Comcare կազմակերպության կողմից ընդունվել է, սակայն հետագա հետաքննությունից հետո մերժվել:
Վարչական տրիբունալը, համաձայնվելով Comcare-ի հետ, հայտարարել է, որ կինը վնասվածքը չի ստացել աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ, ասելով, որ կառավարությունը ո՛չ դրդել, ո՛չ էլ խրախուսել է սեռական հարաբերություններ ունենալ: Տրիբունալը նաև պատասխանել է, որ սեքսը գիշերակացի համար սովորական իրողություն չէ, ինչպես օրինակ սնվելը, լողանալը կամ քնելը:
2012թ.  Դաշնային դատարանը բեկանեց որոշումը: Դժգոհ լինելով կայացված վճռից, Comcare պլանավորում է դիմել Բարձրագույն դատարան:
Դիտվել է 1134 անգամ:
Print Friendly

Leave a Reply