Ամերիկյան դպրոցի կրակոցներից հետո փորձագետները վիճում են մեկուսացման վարժանքների ընթացակարգի վերաբերյալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2012 17:21

1999թ. ի վեր ԱՄՆ-ի դպրոցներում հրդեհային վարժանքների հետ մեկտեղ անցկացվում են մեկուսացման վարժանքներ:

Սակայն մինչ օրս փորձագետները  համաձայնության չեն եկել այն հարցի վերաբերյալ, թե պաշտպանության ինչպիսի միջոցներ  պիտք է  կիրառվեն, երբ դպրոց է ներխուժում զինված ավազակ:
Դեկտեմբերի 14-ին 20-ամյա երիտասարդի կողմից հարձակման և կրակոցների ենթարկված Սենդի Հուք տարրական դպրոցի ուսուցիչներին, անձնակազմին և երեխաներին նախորոք  վարժեցրել էին, թե ինչպես կարելի է պաշտպանվել այդպիսի իրավիճակներում:
Օրինակ,  գրադարանի աշխատակից Մերի Էնն Ջեիքոբը ասում է, որ այդպիսի դեպքերում նրանք  վարժեցրել են երեխաներին անմիջապես տեղափոխել ետին գրապահարանների միջև եղած տարածք:
«Պետք է մշակած ունենալ որոշակի հրդեհային, էվակուացիայի և մեկուսացման վարժանքներ,-ասում է նա:-Այդ դեպքում և՛ ուսուցիչները, և՛ երեխաները կիմանան որտեղ պետք է գնան»:
Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply