Սպասվում են տեղումներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 17, 2012 17:05

Դեկտեմբերի 18-20-ը շրջանների զգալի մասում, 21-ին հանրապետության ողջ տարածքում, 22-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 20-21-ին հովտային շրջաններում` անձրև: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում`մառախուղ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-21-ին աստիիճանաբար կբարձրանա 10-15, արևելյան շրջաններում` 15-20 աստիճանով:

Երևանում`

Դեկտեմբերի 18-ին, 19-ի օրվա առաջին կեսին սպասվում է ձյուն, 19-ին օրվա երկրորդ կեսին, 20-21-ին` անձրև: 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հնարավոր է քամու ուժգնացում 13-18 մ/վրկ, գիշերը և առավոտյան` մառախուղ:

Երևանի դեկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան 13.50C (1945 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -13.00C (1941 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 0.20C

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply