Հաջող մրցելույթներ մարմնամարզության մոսկովյան միջազգային մրցաշարում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | December 17, 2012 16:25
Հեղինակությունների մրցաշար կարելի է համարել Մոսկվայում անցկացված սպորտային մարմնամարզությունից օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի հիշատակին նվիրված միջազգային ավանդական ստուգատեսը :
Փառաբանված վարպետ , օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարայնը հեռախոսազրույցում ասաց , որ 24 երկրներից 20 -ի պատվիրակները անհատականից բացի վիճարկեցին նաև թիմային պայքարը :
Սերոբ Սողոմոնյան – Արթուր Դավթյան երկյակը գերազանցեց սպասելիքները : Մեր տղաները հավասարակշռված հանդես եկան բոլոր վեց գործիքների վրա , դրսևորեցին օլիմպիական սառնասրտություն և գրավեցին երկրորդ պատվավոր տեղը ` առաջ թողնելով միայն Ճապոնիայի զույգին : Երրորդը տանտերերն էին :
Առանձին գործիքների վրա վարժություններում անգերազանցելի մնացին և առաջին տեղը գրավեցին Հարություն Մերդինյանը /նժույգաթափ / և Արթուր Թովմասյանը / օղակներ / :
Ուրախացրեց նաև 14 –ամյա Արսեն Գասպարյանը : Պատանուն հաջողվեց մտնել եզրափակիչ ությակ , և դեռ ավելին ` գրավել հինգերորդ պատվավոր տեղը :
Սպորտային մարմնամարզությունը հիրավի մեզանում կրկին վերելք է ապրում : Հաճելի է , որ մոսկովյան ստուգատեսում մեր տղաներն իրենցից ետ թողեցին մարզաձևի հեղինակավոր շատ երկրների ներկայացուցիչների /Բելառուս , Ֆրանսիա, Ուզբեկստան , ԱՄՆ , Սերբիա , Հոլանդիա , Ուկրաինա , Ռուսաստան , Իսրայել , Ղազախստան , Շվեյցարիա , Լատվիա , Լիտվա , Իսլանդիա և այլն / :
Հայաստանի մարմնամարզիկներին մրցավայր էին ուղեկցել հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և սպորտի վարպետ Արթուր Զաքարյանը :
ՀԱՕԿ –ի լրատվության բաժին






Facebook
Tweet This
Email This Post
