Հայաստանի երկու բռնցքամարտիկ Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | December 17, 2012 16:17
Ուրախալի լուր ստացվեց Կալինինգրադից : Ինչպես արդեն հայտնի է , Եվրոպայի մինչև 23 տարեկան բռնցքամարտիկների առաջնության կիսաեզրափակիչ էին մտել Հայաստանի երեք պատվիրակներ : Այսօր ` դեկտեմբերի 17 –ի ցերեկային մրցահերթում ռինգ ելան Կորյուն Սողոմոնյանը / 49 կգ / և Արամ Ավագյանը / 56 կգ / : Նրանցից առաջինը մրցեց միջազգային պատանեկան և երիտասարդական ստուգատեսներում մրցանակներ նվաճած ռուս մրցակցի հետ : Բայց Կորյունը պակաս հեղինակություն չէ բռնցքամարտում , քանզի Եվրոպայի պատանեկան առաջնության կրկնակի հաղթող է և երտասարդականի ոսկե մեդալակիր : Փորձառուների պայքարն իսկապես դիտարժան էր : Մեզ համար հաճելի է , որ բոլոր երեք ռաունդներում անվիճելի առավելություն դրսևորեց Կորյունը , իր հաշվին հաղթանակ գրանցեց , մտավ եզրափակիչ և վաղը ` դեկտեմբերի 18 –ին պայքարի կելնի չեմպիոնության համար : Ուժեղագույնի կոչման համար վաղը կմրցի նաև իր համար դարձյալ առնվազն արծաթե մեդալ ապահոված երևանցի Արամ Ավագյանը / 56 կգ / , որը ,, ոսկու ,, համար կպայքարի ՌԴ պատվիրակի դեմ : Արժե նշել , որ Արամը եզրափակիչի համար պայքարում վստահ հաղթանակ տոնեց Եվրոպայի պատանիների , երիտասարդների և Սինգապուրի օլիմպիական երիտասարդական խաղերի հաղթող , ադրբեջանցի մրցակցի նկատմամբ :
Այսօր , երեկոյան մրցահերթում , ասպարեզ կելնի Հայաստանի երրորդ պատվիրակը ` Նարեկ Աբգարյանը / 52 կգ / : Նրա մրցակիցը դարձյալ Ռուսաստանի ներկայացուցիչ է :
ՀԱՕԿ –ի լրատվության բաժին






Facebook
Tweet This
Email This Post
