Առանց մրցանակի
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | December 17, 2012 15:58
Պեկինում ընթացող համաշխարհային մտավոր խաղերում ավարտվեցին կայծակնային շախմատի տղամարդկանց և կանանց մրցաշարերը:
Լևոն Արոնյանը 16 հնարավորից վաստակեց 9 միավոր: Նա ևս երկու մասնակիցների հետ բաժանեց 3-5-րդ տեղերը: Լրացուցիչ հաշվարկներով մեր շախմատիստը գրավեց 4-րդ տեղը:
Կանանց մրցումներում Էլինա Դանիելյանը վաստակեց 6 միավոր և հայտնվեց 13-րդ հորիզոնականում:
Դեկտեմբերի 18-ին և 19-ին կկայանան «կույր» շախմատի մրցաշարերը: Մասնակիցները կխաղան առանց խաղատախտակին նայելու:






Facebook
Tweet This
Email This Post
