Աստղերը փայլեցին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | December 17, 2012 15:41
Ֆուտբոլի Իսպանիայի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրում կենտրոնականը « ՆոուԿամպ» մարզադաշտում կայացած առաջատարների` կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Աթլետիկոյի» հանդիպումն էր: Տանտերերը կամային հաղթանակ տարան 4:1 հաշվով: Աստղերը փայլեցին:
«Աթլետիկոյի» կոլումբացի ռմբարկու Ռադամել Ֆալկաոն, 31-րդ րոպեին գեղեցիկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը, բացեց խաղի հաշիվը: Սակայն տանտերերին հաջողվեց մինչև հանգստի գնալը ոչ միայն պատասխան գնդակը խփել, այլև հաշվի մեջ առաջ անցնել:
«Բարսելոնայից» արդյունավետ խաղով աչքի ընկավ Լիոնել Մեսին` դառնալով երկու գոլի հեղինակ: Նա 2012-ի ընթացքում իր 89-րդ և 90-րդ գնդակները խփեց:
«Բարսելոնան»46 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Աթլետիկոն» ունի 37 իսկ Մադրիդի «Ռեալը»` 33 միավոր:
Տեխնիկական արդյունքներ
«Բարսելոնա» – «Աթլետիկո»՝ 4:1
Ադրիանո, 36, Սերխիո Բուսկետս, 45, Լիոնել Մեսի, 57, 88 – Ռադամել Ֆալկաո, 31






Facebook
Tweet This
Email This Post
