Առջևում կիսաեզրափակիչ հանդիպումներն են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 17, 2012 14:45

Կալինինգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում են  Հայաստանի երեք ներկայացուցիչ: Կորյուն Սողոմոնյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ) և Արամ Ավագյանը (56 կգ) իրենց համար առնվազն ապահովել են  բրոնզե մեդալները:

Այսօր Սողոմոնյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Վասիլի Եգորովի հետ:  Աբգարյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Վետկինն է: Ավագյանը հարաբերությունները կորոշի ադրբեջանցի Ջավիդ Չալադիևի հետ:

Առաջնությանը մասնակցում են 32 երկրների 165 բռնցքամարտիկներ:

Դիտվել է 700 անգամ:
Print Friendly

Leave a Reply