Նախիջևանի ձեռնարկատերերի ընտանիքները գերևարվել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2012 17:13

Ինչպես տեղեկացնում է «Haqqin» թերթը, երկու նախիջևանական ձեռնարկատերերի` Նադիր Մամեդովի և Մամեդ Գուրբանովի ընտանիքների անդամներին թույլ չեն տալիս Նախիջևանից մեկնել Բաքու: Այդ մասին  «Turan»-ին հայտնել է Նադիր Մամեդովի մայրը` Զուլֆինազ Մամեդովան:

Մոր խոսքերի համաձայն` նրանք ձեռք էին բերել դեկտեմբերի 14-ին մեկնող Նախիջևան-Բաքու ուղղությամբ  ավիատոմսեր: Սակայն Նախիջևանի  օդանավակայանում ձերբակալել են ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում և երեխաներին: Նրանց տեղեկացրել են, որ իրենց հանձնարարված է թույլ չտալ  Նախիջևանից դուրս գալ բոլոր  17 անդամներին:

Մայրը, նշելով, որ նման հանձնարարական ստացել են բոլոր սահմանամերձ կետերը, ընդգծել է, որ իրեց վիճակը շատ ծանր է. «Գրեթե ամբողջ մեր ընտանիքը գտնվում է կալանքի տակ: Մեր տան առջև կանգնած են ոստիկանները, և մենք վախենում ենք երեխաներին թողնել դուրս կամ դպրոց գնալ»:

Հավելենք, որ դեկտեմբերի 8-ին նախիջևանական ձեռնարկատերեր Նադիր Մամեդովը և Մամեդ Գուրբանովը ձերբակալվել էին Սադարակի մաքսային կետում  Թուրքիայից ապրանքով վերադառնալու ճանապարհին: Սադարակի դատարանը դեկտեմբերի 11-ին  կալանավորման վերաբերյալ որոշում է կայացրել: Երկու ձեռնարկատերերը մեղադրվել են 315.2 հոդվածով (դիմադրություն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ):

Մաքսային կետում կոնֆլիկտի պատճառ  է  դարձել այն, որ ձեռնարկատերերը հրաժարվել են կաշառք վճարել: Հենց դրանից հետո նրանք ձերբակալվել են:

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply