ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 17, 2012 13:52

Դեկտեմբերի 17-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ պատգամավորները քննարկեցին 2012 թվականի նոյեմբերի 8-ին եւ 22-ին նամակների փոխանակմամբ կնքված «2009 թվականի հոկտեմբերի 19-ին եւ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին նամակների փոխանակմամբ կնքված Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագիրը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը տեղեկացրեց, որ համաձայնագրի նպատակն է Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում հայկական զորախմբի գտնվելու ժամկետը երկարաձգել մինչեւ 2014թ.-ի դեկտեմբերի 31-ը:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ համաձայնագրով ՀՀ-ը չի ստանձնում ֆինանսական պարտավորություններ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված համաձայնագրին ԱԺ առաջիկա արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար:

Դիտվել է 900 անգամ:
Print Friendly

Leave a Reply