ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանի նախագահական ընտրություններին դիտորդների առաքելություն կուղարկի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 17, 2012 13:43

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը դիտորդական առաքելություն կիրականացնի Հայաստանում 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ընթացքում: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ մամուլի քարտուղար Թոմաս Ռայմերը, ԵԱՀԿ-ն` հավատարիմ իր հանձնառություններին, Հայաստանի իշխանություններից ստանալով ընտրությունները դիտարկելու հրավեր, ներկայում առաքելության ձեւավորման աշխանանքներն է կազմակերպում: «Առաքելության ձեւաչափը չի տարբերվի այս տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի իրականացրած առաքելության ֆորմատից. կմասնակցեն եւ երկարաժամկետ, եւ կարճաժամկետ դիտորդներ: Վերջինները կլինեն հանրապետության տարբեր բնակավայրերում, իսկ փորձագետների թիմը կտեղակայվի Երեւանում»,-ասաց Ռայմերը:

Դիտորդների հստակ թիվը դեռ պետք է ճշգրտվի, քանի որ ԵԱՀԿ անդամ-պետությունները պետք է դիմեն` մասնակցելու առաքելությանը, սակայն դիտորդների թիվը եւս նույնական կլինի խորհրդարանական ընտրությունների ընթացքում մասնակիցների թվին: ԺՀՄԻԳ-ը հավաքագրում է 24 երկարաժամկետ, 250 կարճաժամկետ դիտորդների:

Դիտվել է 750 անգամ:
Print Friendly

Leave a Reply