Երևան-Սպիտակ ավտոճանա­պար­հին` ավտոպատահար,Վրաստանի քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 17, 2012 13:48

Դեկտեմբերի 17-ին, ժամը 06.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սպիտակ ավտոճանա­պար­հին` Ռյա Թազա գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ` Տ. Ավետիսյան) 26 ՏՕ 283 պ/հ և «Ֆորդ» մակնիշի (վարորդ` Թ. Սիթինավա, Վրաստանի Հանրապետության քաղաքացի) MAI-479 պ/հ ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, Վրաստանի Հանրապետության քաղաքացի ` 1971 թ. ծնված Օ. Տելիզիոնը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ  և տեղափոխել «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը լավ է:

Դիտվել է 747 անգամ:
Print Friendly

Leave a Reply