Գործարկվել է առաջին Քարտային կայքը բանկային ոլորտում – ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 17, 2012 17:01

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը գործարկել է առաջին քարտային կայքը Հայաստանի բանկային ոլորտում` www.cards.acba.am հասցեով: Կայքը հնարավորություն է տալիս Բանկի քարտապաններին և քարտային ծառայություններով հետաքրքրվող անձանց ստանալ առավել բազմակողմանի տեղեկատվություն Բանկի քարտային ծառայությունների մասին, ինչպես նաև նոր քարտեր ստանալու համար դիմել online եղանակով: Ցանկացած այցելու կարող է բանկային քարտերի հետ կապված իրեն հետաքրքրող հարցը հղել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի մասնագետներին, որոնք հասանելի են կայքում գործող Online Chat-ի միջոցով: Կայքում Բանկի Քարտապանները հնարավորություն ունեն Բանկի բանկոմատների ցանկին ծանոթանալուց բացի, նաև նշել իրենց գտնվելու վայրը քարտեզի վրա, որից հետո համակարգը ցույց կտա մոտակա բանկոմատը և դրան հասնելու ամենակարճ ճանապարհը: Կայքում օգտագործվել են նոր լուծումներ, որոնց շնորհիվ ArCa, Visa և MasterCard քարտեր սպասարկող հայաստանյան ցանկացած ընկերություն կարող է ինքնուրույն տեղադրել թե` կարճաժամկետ և թե` երկարաժամկետ առաջարկներ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի ArCa, Visa և MasterCard քարտապանների համար` անմիջապես հասանելի դարձնելով տվյալ առաջարկը իր թիրախային խմբի համար:

Այսպիսով, Բանկը հնարավորություն է ընձեռում քարտապաններին (ավելի քան 125.000) և ընկերություններին միմյանց հանդիպել ACBA Shopping Zone-ում, որտեղ քարտապանները իրենց հերթին արդեն կարող են ծանոթանալ և օգտվել օրեցօր ընդլայնվող զեղչերից, հատուկ ու թեժ առաջարկներից:

Տեղեկացնենք, որ ACBA Shopping Zone ծրագրի շրջանակներում, ս.թ. դեկտեմբերի 15-ից գործարկվել է առաջին ՙԸնթացիկ ակցիանե, որի արդյունքում Բանկի քարտապանները կշահեն թվով 25 5-օրյա ուղեգիր դեպի Ծաղկաձոր` 2 անձի համար: Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ www.cards.acba.am հասցեով:

 

 

 

 

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply