Բրազիլական «Կրոինտիանսը» ֆուտբոլի աշխարհի չեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 17, 2012 13:38

Ճապոնիայի Յոկոհամա քաղաքի  «Նիսան» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի ակումբային առանությունը: Եզրափակչում բրազիլական «Կորինտիանսը» նվազագույն առավելությամբ` 1:0 հաշվով հաղթեց Լոնդոնի  «Չելսիին»: Հանդիպման 69-րդ րոպեին հաղթական գնդակն անգլիական ակումբի դարպասը խփեց Խոսե Պաոլո Գերերոն:

«Կրոինտիանսը» երկրորդ անգամ դարձավ աշխարհի ակումբային չեմպիոն: Առաջին անգամ այն նման հաջողության էր հասել է 2000-ին: Բրազիլական ակումբն այս ցուցանիշով հավասարվեց իսպանական «Բարսելոնային»:

Երրորդ մրցանակակաիր դարձավ մեքսիկական «Մոնտերեյ» ակումբը, որը  2:0 հաշվով առավելության հասավ եգիպտական «Ալ Ահլիի»  նկատմամբ:

Դիտվել է 651 անգամ:
Print Friendly

Leave a Reply