Արգենտինան HSBC բանկի տեղական մասնաճյուղին տուգանում է 6 մլն դոլլար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2012 13:22

Արգենտինան համաշխարհային բանկային հսկա HSBC-ի տեղական մասնաճյուղին տուգանել է 30 մլն պեսո (6 մլն դոլլար)՝ կասկածելի գործարքների մասին տեղյակ չպահելու համար:

Բանկը չի հայտնել հացթուխների ասոցիցիայի 3 մլն դոլարանոց գործարքի մասին, որը ըստ կարգավորող պաշտենյաների, հստակ փողերի լվացում է:
Հետաքննված գործարքի գումարը 5800%-ով գերազանցում է ասոցիացիայի 2005-2006 տարիների եկամտին:
Անցյալ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը բանկին տուգանել էր 1,62 միլիարդ դոլլար՝ Իրանի և այլ պետությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները բանկի կողմից անտեսվելու, ինչպես նաև Մեքսիայի թմրամիջոցների փողերի լվացման մեղադրանքով:
Համաձայն ԱՄՆ-ի իշխանությունների` բրիտանական բանկի  ներքին վերահսկումը «գիտակցաբար և կամայականորեն»  անփույթ է  կատարվել`  թույլատրելով Լիբիայի, Սուդանի, Կուբայի և Մյանմարի հետ կատարել արգելված ֆինանսական գործարքներ:
Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply