Մերոնք սպասելիքները չարդարացրին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | December 17, 2012 13:25
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Գաբրիել Սարգսյանը: Նա վաստակած 8,5 միավորով զբաղեցրեց 14-րդ տեղը: Նույնքան միավոր ձեռք բերեց նաև Տիգրան Պետրոսյանը: Նա էլ 16-րդ տեղում է:
Ռուսաստանցի Ալեքսեյ Դրեևը, լիտվիացի Ալեքսեյ Շիրովը և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավը մրցաշարն ավարտեցին 9,5-ական միավորով, սակայն հաղթողի կոչումը նվաճեց ռուս գրոսմայստերը: Մրցաշարին մասնակցում էին 775 շախմատիստներ:
Մասնակիցների վերջնական դասավորությունը (11 տուրից հետո)
1. Դրեև` 9,5
2. Վաշյե Լագրավ` 9,5
3. Շիրով` 9,5
14. Սարգսյան` 8,5
16. Պետրոսյան Տ. Լ.` 8,5
72. Սիմոնյան` 7,5
77. Անդրիասյան` 7,5
156. Բասենցյան` 7,0
162. Բաղդասարյան` 6,5






Facebook
Tweet This
Email This Post
