Փրկարարները օգնել են անօգնական վիճակում գտնվող տարեց մարդկանց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 17, 2012 13:09

Դեկտեմբերի 16-ին, ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 82 շենքի 15-րդ բնակարանում տարեց կինն ընկել է հատակին և չի կարողանում ինքնուրույն շարժվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատի և ԱԻ արձագանքման խմբերը:

Փրկարարներն անօգնական վիճակում գտնվող բնակչուհուն` 1927 թ. ծնված  Ո. Սաֆարյանին (աջ ուսի կոտրվածքով) պատգարակով իջեցրել են և տեղափոխել  Մալաթիա բժշկական կենտրոն:

 

***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 08.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի 26-րդ բնակարանում տարեց կինը ընկել է հատակին և չի կարողանում ինքնուրույն շարժվել. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին  հայտնաբերել 1929 թ. ծնված  Ա. Մելիքմուսյանին` անօգնա­կան վիճակում։ Փրկարարաները նրան տեղափոխել են  Արմենիա բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

 

Դիտվել է 782 անգամ:
Print Friendly

Leave a Reply