Խցանումներ ավտոճանապարհներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 17, 2012 13:00

Դեկտեմբերի 15-ին, ժամը 21.36-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան – Նոյեմբերյան ավտոճանապարհի 36-րդ կմ-ում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ, և առաջացել է խցանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կիրանց գյուղի հատվածում մերկասառույցի հետևանքով մոտ 70 ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ:
Հրշեջ-փրկարարների օգնությամբ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի և ճանապարհի երթևեկությունը ամբողջովին վերականգնվել է:

***
Դեկտեմբերի 16-ին, ժամը 01.21-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ամրե Թազա գյուղի մոտ ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 31 ՕԼ 854 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Ա. Մանուկյան):

***
Նույն օրը, ժամը 02.52-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան – Իջևան ավտոճանապարհին` Կիրանց – Սարիգյուղ գյուղերի հատվածին, երկու ավտոմեքենա արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21015» մակնիշի 33 SP 739 պ/հ (վարորդ` Կ. Համբարձումյան) և «Օպել Աստրա» մակնիշի 25 85 GC պ/հ (վարորդ` Լ. Ճառախյան) ավտոմեքենաները:

***
Նույն օրը, ժամը 15.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, ՌԴ-ի քաղաքացի` 1983 թ. ծնված Հ. Ծառուկյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի JGJ-139 պ/հ ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը և Վրաստանի Հանրապետության քաղաքացի` 1988 թ. ծնված Ս. Մովսիսյանը տեղի ուժերով տեղափոխվել են «Աշտարակի» բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից տուժածների վիճակը գնահատվել է բավարար:

Դիտվել է 743 անգամ:
Print Friendly

Leave a Reply