Մի շարք մարզերում այրվել են տնակներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 17, 2012 12:43

Դեկտեմբերի 14-ին, ժամը 13.31-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիում տնակ է այրվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.32-ին, մարվել՝ 16.39-ին:
Ամբողջությամբ այրվել է Ռ.Պողոսյանին պատկանող տնակի գույքը` 40 քմ:

***
Նույն օրը, ժամը 19.52-ին ահազանգ է ստացվել, հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավանի տնակներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժ 20.06-ին, մարվել` 21.12-ին:
Այրվել է Շահնազարյանին պատկանող տան հյուրասենյակի գույքը` 35 քմ:

***
Դեկտեմբերի 15-ին, ժամը 19.19-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ավազան գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.13-ին, մարվել` 21.16-ին:
Այրվել են Գ. Հովհաննիսյանին պատկանող տան տանիքի փայտյա կառուցվածքները` 30 քմ մակերեսով:

Դիտվել է 1465 անգամ:
Print Friendly

Leave a Reply