Եգիպտոսն «Այո՜» է ասում նոր սահմանադրությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2012 10:57

Եգիպտոսում տեղի է ունեցել նոր սահմանադրության ընդունման հանրաքվեն, որի առաջին փուլի արդյունքներից պարզ է դարձել, որ նոր սահմանադրությանը կողմ քվեարկածների թիվը գերազանցում է դեմ քվեներին:

«Anadolu» գործակալությունը հաղորում է, որ քվեարկության վերջնական արդյունքները գրեթե պարզ են, քանի որ հաշվարկները ավարտվել են երկրի 6 հազար 376 ընտրական տեղամասերում:

Այսպես 4 մլն 588 հազար 147 ընտրող, այսինքն քվեարկողների 56,5 տոկոսը, համաձայն է, որպեսզի երկրում ընդունվի նոր սահմանադրությունը, իսկ 3 մլն 524 հազարը`43,5 տոկոսը, դեմ են այդ որոշմանը:

Քվեարկության առաջին փուլին մասնակցել են ընտրողների 38 տոկոսը, այսինքն 25 մլն 836 հազար գրանցված ընտրոներից քվեարկել են 8 մլն 176 քաղաքացի:  Քվեարկության երկրորդ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին:

Դիտվել է 653 անգամ:
Print Friendly

Leave a Reply