Թթու լոխում հատուկ ճապոնացիների համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2012 10:33

Թուրքական «Hanik şekerleme» ընկերությունը, որը Չոռում քաղաքում զբաղվում է արևելյան նշանավոր քաղցրավենիքի`ռահաթ-լոխումի արտադրությամբ և վաճառքով, իր ապրանքը մատակարարում է ոչ միայն Թուրքիայում, այլև Ասիայի և Եվրոպայի որոշ երկրներում: Նրանք լոխումը արտադրում են ըստ պատվիրատուների պահանջների:

Ինչպես գրում է «Anadolu» գործակալությունը`ընկերությունը ճապոնացի գնորդների պատվերով, որոնք լոխումը չափազանց քաղցր են համարել, պատրաստում է «թթու լոխում»:

Ընկերության փոխտնօրեն Սելիմ Սարըասլանի խոսքերով`ռահաթ-լոխումի արտադրությունը սկսվել է 59 տարի առաջ 16 քառ. մետր տարածքում: Իսկ այժմ ընկերության արտադրամասի տարածքը հասել է 11 հազար քառ. մետրի:

Դիտվել է 1321 անգամ:
Print Friendly

Leave a Reply