Կխաղա՞ Ստեփանյանն իր նախկին թիմակիցների դեմ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 23, 2010 14:11

Ֆուտբոլի Էստոնիայի պատանեկան հավաքականի 18-ամյա խաղացող Ալեն Ստեփանյանը ցանկանում է հանդես գալ Հայաստանի հավաքականում: Այս ֆուտբոլիստը 2009-ին պաշտպանել է Էստոնիայի  «Ֆլորայի» պատիվը, իսկ ներկայումս տեղափոխվել է լատվիական «Յաունիբա» ակումբ: Բայց Ստեփանյանի ցանկությունը քիչ է: Կարևորն այն է, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ընդառաջի և թույլատրի նրան տեղափոխվել: Եվ եթե դա կատարվի, ապա հնարավոր է, որ Ալենը առաջիկայում իր հայրենակիցներին օգնելու հնարավորություն ունենա: Բանն այն է, որ մայիսի 20-ին ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Էստոնիայում Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մրցաշարում ուժերն է չափելու այդ երկրի իր հասակակիցների հետ:

Դիտվել է 2167 անգամ:
Print Friendly

Leave a Reply