Ժերար Դեպարդյեն հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2012 9:49

Դերասանը մտադիր է հրաժարվել ֆրանսիական քաղաքացիությունից: Դրա մասին նա հայտնել է  երկրի վարչապետ Ժան Մարկ Էյրոյին ուղղված նամակում:

“Ես իմ քայլը հավանության արժանացնել չեմ խնդրում, սակայն, ծայրահեղ դեպքում` հարգեք այն: Ոչ ոք երկիրը լքողներից նման վիրավորանքի չի արժանացել, ինչպես ես: Ով եք դուք, որ դատեք ինձ, պ-րն Էյրո, ես ձեզ եմ հարցնում` ով եք դուք, -նշել է Դեպարդյեն, հավելելով, որ հատկապես վերջինիս խոսքերն են դարձել իր  վճռի պատճառը:-Ես ձեզ եմ հանձնում իմ անձնագիրն ու սոցիալական ապահովագրության  համարը, որից ինչ- որ ժամանակ ես օգտվել եմ: Ձեզ հետ այլևս ընդհանուր հայրենիք չունեմ: Ես իսկական եվրոպացի եմ ու աշխարհի քաղաքացի, ինչպես ինձ հայրս է սովորեցրել”:

Այս շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ Դեպարդյեն Ֆրանսիայից տեղափոխվել է Բելգիա:

Նա առաջին ունևոր  ֆրանսիացին չէ, որը  որոշեց Բելգիա տեղափոխվել հարկերի պատճառով: Առաջինը միլիարդատեր Բերնար Առնոն էր, որը դիմեց Բելգիայի իշխանություններին` քաղաքացիության համար:

Դիտվել է 1418 անգամ:
Print Friendly

Leave a Reply