Խարկովում գլխատել են դատավորին, նրա կնոջը, որդուն ու որդու ընկերուհուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2012 9:33

Դատավորի, նրա կնոջ, որդու ու վերջինիս ընկերուհու մարմինները` կտրված գլուխներով, հայտնաբերվել են խարկովյան մի բնակարանում:

Շաբաթ օրը զոհվածների մոտ բարեկամը հայտնաբերել է գլխատված մարմինները ու հայտնել ոստիկանության բաժին: Նախնական տվյալներով, սպանությունը կատարվել է շաբաթ առավոտյան:

Սպանվածներն են  58-ամյա  Վլադիմիր Տիմոֆեևը` Ֆրունզեի մարզի     դատավորը, նրա 59-ամյա կինը և նրանց 30-ամյա  որդին ու նրա 29-ամյա ընկերուհին:

Իրավապահ մարմիններում դեռևս հանցագործության հիմնական վարկած չկա: Չի բացառվում, որ հանցագործությունը կապված լինի դատավորի  մասնագիտկան գործունեության հետ:

Դիտվել է 1390 անգամ:
Print Friendly

Leave a Reply