Ճապոնիայի ապագա վարչապետը մտադիր է լուծել Մոսկվայի հետ վեճը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2012 9:03

Ճապոնիան լուրջ մտադրություն ունի Ռուսաստանի հետ  Կուրիլյան կղզիների շուրջ տարածքային խնդիրը լուծել ու կձգտի Ռուսաստանի հետ խաղաղ պայմանագիր կնքել, հայտարարել է  ստորին պալատի ընտրություններում հաղթանակ տարած լիբերալ դեմոկրատական կուսակցությունից Սինձո Աբեն:

Աբեն, որը շուտով երկրի նոր վարչապետն է դառնալու, նշել է, որ կկամենար տարածքային վեճը  Ռուսաստանի հետ խաղաղ ճանապարհով լուծել: Նա հույս է հայտնել, որ ռուս-ճապոնական հարաբերությունները կհարթվեն ու նշել է, որ պատրաստ է  ռուսական իշխանությունների հետ երկխոսությունների:

Դիտվել է 1452 անգամ:
Print Friendly

Leave a Reply