Հունաստանը Թուրքիայի հետ սահմանին պատ է կառուցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2012 8:34

Հունաստանի իշխանություններն ավարտել են Թուրքիայի հետ սահմանին բաժանարար պատի կառուցումը: Նախագծի հեղինակների գաղափարի համաձայն, 4 մ բարձրություն ունեցող պատը,   եթե անօրինական ներգաղթը չկասեցնի, ապա կդժվարացնի:

Շինարարությունը տևել է 8 ամիս, ծախսվել է  3 մլն եվրո: Թուրքիան  Ասիայի ու Աֆրիկայի համար  վերածվել է Եվրոպա կատարվող անօրինական ներգաղթի դարպասի:

Դիտվել է 1325 անգամ:
Print Friendly

Leave a Reply