Ամերիկացին էշին բռնաբարել է ԱՄՆ Սահմանադրության համաձայն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2012 8:16

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակիչ Կարլոս Ռոմերոն հայտնվել է բանտում՝ էշ բռնաբարելու համար, սակայն Ռոմերոն վստահ է, որ նման իրավունք իրեն տալիս է ԱՄՆ Սահմանադրությունը:

Ինչպես հաղորդում է The Huffington Post-ը, Ռոմերոյին բռնացրել են այն պահին, երբ նա սեքսով էր զբաղվում էշի հետ: Երբ նա նկատել է, որ իրեն հետեւեւմ են, նա հեռացել է կենդանուց, բարձրացրել շալվարն ու հեռացել:

Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ Ռոմերոն պատմել է, որ իրեն դուր է գալիս այդ զգացողությունը, երբ էշի կարճ եւ փափուկ մորթին դիպչում է իրեն, հաղորդում է THC-ը:

Սակայն, երբ գործը հասել է դատարան, էշ բռնաբարողը հայտարարել է, որ կենդանու հետ սեքսով զբաղվելու իրավունքը երաշխավորում է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխությունը: Նրանում ասվում է, որ պետությունն իրավունք չունի միջամտել ԱՄՆ քաղաքացու անձնական կյանքին, եթե խոսքը նրա սեռական հարաբերություններին է վերաբերում: Գործի քննությունը շարունակվում է: Եթե դատարանը Ռոմերոյին մեղավոր ճանաչի, նրան կսպառնա մեկ տարվա ազատազրկում:

NEWS.am

Դիտվել է 2018 անգամ:
Print Friendly

Leave a Reply