Սպասելիքներ` Հայաստանի սամբիստներից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 23, 2010 13:57

Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն մարտի 24-27-ին Մոսկվայում կայանալիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը:

Այս մարզաձևի աշխարհի գավաթի խաղարկությունը  հինգ մրցափուլից է: 2010-ի փետրվարին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է առաջին մրցափուլը: Հայաստանից հանդես էր եկել երկու սամբիստ և նրանք անհաջողության էին մատնվել: Մնում է հուսալ, որ Ռուսաստանի մայրաքաղաքում մեր սամբիստներն ավելի հաջող հանդես կգան: Հայաստանի պատիվը կպաշտպանեն Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր  Ժաննա Վարդանյանը (48 կգ), աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Վաչիկ Վարդանյանը (68 կգ), աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Աշոտ Դանիելյանը (74 կգ), Արմեն Իսպիրյանը (90 կգ): Բոլորն էլ փորձառու են, այնպես որ սպասելիքներ կան:

Դիտվել է 1286 անգամ:
Print Friendly

Leave a Reply