Հրապարակվել է “Օսկարի” “Լավագույն դիմահարդարում” անվանակարգին հավակնող ֆիլմերի ցուցակը,տեսանյութեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 17, 2012 3:19

Ամերիկյան կինոակադեմիայում շարունակվում է մրցանակի հավակնորդների ընտրությունը: Այսօր հրապարակվել է ”Լավագույն դիմահարդարում” անվանակարգում  “Օսկարին” ներկայացվող ֆիլմերի երկար ցուցակը: Հունվարի 6-ին կհրապարակվի  կարճ ցուցակը, որում ընդգրկված կլինի  երեք ֆիլմ:

“Օսկարն” այդ անվանակարգում ավելի հաճախ ստանում  են ֆանտաստիկ և երևակայական ֆիլմերը, որոնցում օգտագործվում է բարդ պլաստիկ դիմահարդարում (օրինակներ`”Լաբիրինթոս”և “Մարդ գայլը”), կամ կենսագրական ֆիլմերում, որոնցում դերասանները պետք է նմանվեն իրական մարդկանց: Անցյալ տարի մրցանակը ստացավ “Երկաթե լեդի” ֆիլմը`Մերիլ Սթրիփը Մարգարետ Թեչերի դերում: Երկար ցուցակի մեջ են մտնում  երկու կենսագրական, երկու երևակայական ժանրի և երկու ֆանտաստիկ ֆիլմեր:

Հիչկոկ

“Հիչկոկ”`ֆիլմ ֆիլմի մեջ: Այն պատմում է հայտնի ռեժիսոր Ալֆրեդ Հիչկոկի “Հոգեբանական” ֆիլմի ստեղծման պատմությունը: Հիչկոկի դերում Էնտոնի Հոպկինսն է, նրա կնոջ դերը կատարում է Հելեն Միրենը, իսկ “Հոգեբանականի” աստղի `Ջանետ Լիի դերը`Սկարլետ Յոհանսոնը: Դիմահարդարները աշխատել են  հավասարակշռություն գտնել դերասանների առանձնահատկությունների և կերպարների նմանության միջև:.

Լինկոլն

Եվս մի ֆիլմ, որտեղ իրական պատմական դեմքեր են գործում: Ռեժիսորը Ստիվեն Սպիլբերգն է, գլխավոր դերում`Դենիել Դեյ-Լյուիսը:

Հոբիտը”.Չսպասված ճամփորդություն

Հոբիտների, թզուկների և Էլֆերի դիմահարդարումը կատարել են նորզելանդական Weta Digital  հատուկ էֆեկտների ստուդիայի մասնագետները:

Ձյունանուշն ու որսորդը

“Ձյունանուշն ու որսորդը” ֆիլմի առաջին մասը  երևակայական ժանրից է, այն առաջին հերթին զարմացրել է տեսողական կողմով և “Օսկարի” երկար ցուցակ է մտել” հատուկ էֆեկտների” համար:

Մերժվածները

“Մերժվածները” երաժշտական ֆիլմի վրա աշխատող դիմահարդարները  Հյու Ջեկմանին դարձրել են բանտից փախած դատապարտյալ, իսկ Էն Հետեուեին թոքախտավոր մարմնավաճառ` դարձնելով  նրանց անճանաչելի:

Ժամանակի օղակը

“Ժամանակի օղակը” ֆանտաստիկ մարտաֆիլմ է, որտեղ խաղում են Բրյուս Ուիլիսն ու Ջոզեֆ Գորդոն-Լիվիտը: Նրանք նույն մարդու դերն են կատարում տարբեր ժամանակներում: Դիմահարդարների  նուրբ  աշխատանքի շնորհիվ շատ տպավորիչ է պահը,  երբ հերոսը ապագայում  հանդիպում է ինքն իր հետ:

Սևազգեստ մարդիկ 3 

“Սևազգեստ մարդիկ3”-ը ֆանտաստիկ մարտաֆիլմ կատակերգություն է, որտեղ գործում են անսովոր “ռետրոայլմոլորակայիններ: Նրանց արտաքին տեսքի վրա աշխատել է Ռիկ Բեյկերը, որը “Օսկարի”պատմության մեջ   “Լավագույն դիմահարդարում” անվանակարգի առաջին մրցանակակիրն է (“Ամերիկյան  մարդագայլը Լոնդոնում” ֆիլմի համար):

Դիտվել է 1560 անգամ:
Print Friendly

Leave a Reply