Խոշոր ավտովթար Սայաթ-Նովա փողոցում. բախվել են մերսեդեսները՝ կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 17, 2012 3:14
Դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում, Սայաթ-Նովա փողոցում՝ «Անի» Հյուրանոցի դիմաց, բախվել են «Mercedes C» մակնիշի 23 ՕՕ 626 համարանիշի և «Mercedes S» մակնիշի 80 PP 888 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և ևս երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
«Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի առջևի և ետևի մասում գարեջրի դատարկ և լիքը շշեր կային:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վիրավոր աղջիկները գիշերային ակումբի պարուհիներ են եղել:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական գործողություններ՝ պարզելու վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը:






Facebook
Tweet This
Email This Post
