Գյումրի-Երևան և Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհներին ավտոմեքենաներ են շրջվել ձորը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 17, 2012 2:59

Դեկտեմբերի 16-ին, ժամը 20.07-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին` Մաստարա գյուղի մոտակայքում, ավտոմեքենան շրջվել է ձորը. Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ ժամը 17.30-ի սահմաններում “Վազ-2107” մակնիշի 21 լլ 402 պետահամարնիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել հարակից ձորը` մոտ 30 մ, ինչի հետևանքով վարորդ` 1984 թ. ծնված Հ. Մխոյանը, ուղեվորներ` 1989 թ. Ծնված Ա. Մկրտչյանը եվ 1992 թ. ծնված Գ. Ոսկանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են “Թալին” բժշկական կենտրոն, իսկ 1990 թ. ծնված Հ. Կարապետյանը և 1990 թ. ծնված Ա. Ներսիսյանը` “Գյումրի” բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, կանխել գազի բալոնից արտահոսքը, անջատել են մարտկոցը սնուցող էլ. Լարերը: Տարածքի հետախուզման ընթացքում այլ տուժածներ չեն հայտնաբերվել: Բժիշկները Գ. Ոսկանյանի, Ա. Մկրտչյանի, Հ. Կարապետյանի և Ա. Ներսիսյանի առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության, իսկ Հ. Մխոյանին տեղափոխում են Երևան:

Դեկտեմբերի 16-ին, ժամը 18.56-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենան շրջվել է հարակից ձորը: Անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել Չարենցավան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և հատուկ տեխնիկա: Հատուկ տեխնիկայի միջոցով “Սուզուկի” մակնիշի 22 լլ 657 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված: Տուժածներ չկան:

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply