Տղամարդը կրակ է բացել Բիրմինգեմի հիվանդանոցում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 16, 2012 9:50

Դեկտեմբերի  15-ին  ԱՄՆ Ալաբամա նահանգի Բիրմինգեմ քաղաքում տղամարդը կրակ է բացել տեղական կլինիկաներից մեկի բուժանձնակազմի և հաճախորդների վրա: Մինչև  հաջողվել է նրան սպանել, տղամարդը երեք հոգու վիրավորել է:

Դեպքը կատարվել է Սուրբ Վինսենտ հիվանդանոցում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:  Տեղ հասած ոստիկանները խնդրել են տղամարդուն զենքը վայր  դնել, բայց նա սկսել է կրակել իրավապահների վրա, որոնցից մեկը վիրավորվել է: Չարագործը սպանվել է պատասխան կրակոցից: Մյուս երկու վիրավորները հիվանդանոցի աշխատակիցներ են: Այժմ պարզվում են տղամարդու ինքնությունը և սպանության փորձի դրդապատճառները, ինչպես նաև նրա զինված մուտքը հիվանդանոց:

Դիտվել է 1813 անգամ:
Print Friendly

Leave a Reply