Հայաստանի ըմբիշների օրինակը դառնում է վարակիչ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 23, 2010 13:50

Հայաստանի հավաքականի ըմբիշների հրաժարվելը Ադրբեջանում ապրիլի 13-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելուց, կարող է շղթայական ռեակցիա առաջացնել: Չի  բացառվում, որ նույնպիսի որոշում կայացնեն նաև այլ երկրների հավաքականներում հանդես եկող մեր հայրենակից ըմբիշները: Մասնավորապես, դրա առաջին օրինակը կա: Լեհաստանի հավաքականի պատիվը պաշտպանող Էդվարդ Բարսեղյանը չի մասնակցելու Բաքվում կայանալիք ստուգատեսին: Ընդ որում, Լեհաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համար այդ դիրքորոշումն անցակալի է եղել, քանի որ Բարսեղյանը  տիտղոսակիր մարզիկ է: Մասնավորապես, 2009-ի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային հունահռոմեկան ոճի ըմբիշների պայքարում նա դարձել էր արծաթե մեդալակիր:

Դիտվել է 1562 անգամ:
Print Friendly

Leave a Reply