Ամերիկացի դպրոցականը որոշել էր գնդակահարել համադասարնցիներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 16, 2012 8:35

ԱՄՆ Օկլահոմա նահանգի Բարտլսվիլ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է մի դպրոցականի, որին մեղադրում են դպրոցում կրակելու փորձ կատարելու մեջ: Տասնութամյա Սեմի Իգլբիր Չավեսը պլանավորել էր գնդակահարել դպրոցի աշակերտներին  և այդ ամենը նկարահանել:

ИТАР-ТАСС –ը, վկայակոչելով նահանգի ոստիկանությանը, հաղորդում է, որ Չավեսը համոզում էր մյուս բարձր դասարանցիներին միանալ իրեն: Նրա պլանի համաձայն` ինչ- որ ձևով հարկավոր էր հավաքել դպրոցականներին առանձին սենյակում,փակել և գնդակահարել: Պատանին սպառնում էր պոտենցիալ համախոհներին հաշվեհարդար տեսնել, եթե նրանք հրաժարվեն կրակել համադասարանցիների վրա:

Ներկայումս չարագործը բանտում է: Նրա ազատման գրավի չափը  մեկ միլիոն դոլար է:

Չիրագործված  հանցագործությունը հասարակական վայրերում այս օրերին ԱՄՆ-ում կատարված նմանատիպ դեպքերի շղթայի շարունակությունն է: Այսպիսով` Ալաբամա նահանգում տղամարդը կրակ էր բացել հիվանդանոցի աշխատակազմի և հիվանդների վրա: Կոնեկտիկուտի դպրոցներից մեկում քսանամյա երիտասարդը արյունոտ սպանդ էր կատարել, որի զոհ է   դարձել քսանյոթ մարդ:

Դիտվել է 1848 անգամ:
Print Friendly

Leave a Reply