Հայաստանում կա ՄԻԱՎ վարակ ունեցող 2300 մարդ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | March 23, 2010 14:03

ՁԻԱՀ 1988թ. մինչև 2010թ. մարտի 1-ը Հայաստանում ՀՀ քաղաքացիների շրջանում ՄԻԱՎ վարակի 831 դեպք է գրանցվել, որոնց թվում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 608 մարդ (73,2%): Իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 223 դեպք (26,8%):  ՄԻԱՎ վարակի 17 դեպք (2%) բաժին է ընկել երեխաներին: ՄԻԱՎ-ով վարակվածների գերակշռող մեծամասնությունը՝ 60%-ը, 25-39 տարիքային խմբում է: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից տեղեկացնում են, որ Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղին հետերոսեքսուալ ճանապարհն է (50,1%) ու թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (40,8%): Բացի այդ, Հայաստանում արձանագրվել են նաև ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր՝ մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով: ՁԻԱՀ ախտորոշվել է ՄԻԱՎ վարակով հիվանդներից 383-ի մոտ (կին` 89, երեխա` 9) , ըդն որում, 84-ի մոտ՝ 2009թ-ի ընթացքում: Գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 206 դեպք, որոնց թվում 35-ը կին  և 4 երեխա: ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվը (357) արձանագրվել է Երևանում, ինչը կազմում է գրանցված բոլոր դեպքերի 43%-ը: Երկրորդ տեղում Շիրակի և Լոռու մարզերն են: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով` Հայաստանում կա 2300 ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:

Դիտվել է 2826 անգամ:
Print Friendly

Leave a Reply