Հիմարացված աֆրիկյան լրատվական կայքերի տարածած կեղծ լուրերից հետո Մայք Թայսոնը ստիպված էր հրապարակավ հերքել իր՝ 16 ժամ տևողությամբ սեռի փոփոխման վիրահատություն անցնելու լուրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 16, 2012 0:53

Մայք Թայսոնը նշել է, որ ինքը կին դառնալու մտադրություն չունի, հերքելով իր կին դառնալու վերաբերյալ տարածված լուրերը, ըստ որի Թայսոնը սեռը փոխելու նպատակով բարեհաջող ելքով վիրահատության է ենթարկվել:
Նախկին ծանր քաշային կարգում բոքսի աշխարհի չեմպիոնը հայտարարեց, որ աֆրիկյան SpyGhana լրատվական կայքի տարածած ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում:
46 տարեկան Թայսոնը նշել է, որ ինքը դեռևս տղամարդ է և շատ հպարտ է իր արական սեռով:
Նա ասել է, որ այդ լուրերը ոչ միայն սուտ են, այլև չափազանց հիմար: Նա նաև ավելացրել է, որ շաբաթ օրը ինքը ներկա էր Փաքուիաո-Մարկես մենամարտին, և իրեն տեսնողները կարող են հաստատել, որ ինքը տղամարդու տեսք ուներ:
Նշենք, որ նոյեմբերի վերջին NewsBiscuit-ի կողմից հրապարակված պատմությունը, որ Մայք Թայսոնը սեռը փոխելու նպատակով ենթարկվել է վիրահատության, կրակի նման տարածվել է լրատվական կայքերում: Զիմբաբվեի The Standard և SpyGhana կայքերը ևս հրապարակել էին այդ տեղեկությունը:
Այդ կեղծ լուրը տարածող օրիգինալ հոդվածում ասվում է, որ Թայսոնը 16 ժամ տևած վիրահատությունից հետո ցանկանում էր փոխել իր «Երկաթյա Մայք» կեղծանունը «Երկաթյա Կույս» անվամբ, իսկ իր անունը դարձնել «Միշել»:
Վերջերս կեղծ լուրերի տարածում սովորական է դարձել մամուլում, քանի որ լրատվությունում հրատապ և կարևոր նորությունների պահանջարկը մեծացել է:
Մայք Թայսոնի մասին ստահոդ լուրեր տարածած NewsBiscuit, the British ‘News Satire, Satire, Parody News լրատվական կայքերը նշել էին, որ իրենք մի փոքր բրիտանական տեսլականով կեղծ լուրեր են հրապարակել:
Մարգարիտա Մելիքյան

Դիտվել է 1308 անգամ:
Print Friendly

Leave a Reply