Սյունիքի մարզի Արևիկ գյուղի մոտակայքում ավտոբուս է վթարի ենթարկվել.կա զոհ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 15, 2012 21:32

Դեկտեմբերի 15-ին, ժամը 19.13-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Արևիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Ըստ նախնական տվյալների վթարի է ենթարկվել Իրանի իսլամական հանրապետություն մեկնող ավտոբուս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ըստ նախնական տվյալների ավտոբուսում եղել են 25 ուղևորներ. կա 1 զոհ, իսկ բոլոր տուժածները դուրս են բերվել ու հոսպիտալացվել են Մեղրի և Ագարակ քաղաքների բժշկական կենտրոններում: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Դիտվել է 1079 անգամ:
Print Friendly

Leave a Reply