Պակիստանում ապաստանած աֆղանացիները ստիպած կլինեն հայրենիք վերադառնալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2012 20:51

Պակիստանի իշխանությունները 1,6 միլիոն աֆղանացի փախստականի խոստացել են հայրենիք ուղարկել: Փախստականները ուրախությամբ են ընդունել այդ լուրը, սակայն դեռևս վախենում են հայրենիք վերադարռնալ: Ավելի վաղ պակիստանյան իշխանությունները հաղորդել էին, որ 2012 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, երբ կավարտվի փախստականների բնակության թույլտվության ժամկետը, բոլորը պետք է լքեն երկիր: Սակայն աֆղանացիները չեն ցանկանում հայրենիք վերադառնալ, քանի դեռ այնտեղ խաղաղություն և կայունություն չի հաստատվել և հնարավոր չէ աշխատանք գտնել:
«Anadolu» գործակալությունը գրում է, որ Մաքթուն Աբդուլհալիմի` Իսլամաբաթից 60 կմ հեռավորության վրա գտնվող փախստականների խոշոր ճամբարներից մեկի ղեկավարի կարծիքով աֆղանացի փախստականների համար, որոնք արդեն 30 տարի է Պակիստանում են ապրում, այստեղ են ծնվել և ընտանիքներ կազմել, շատ դժվար է լինելու հեռանալ երկրից:

Դիտվել է 908 անգամ:
Print Friendly

Leave a Reply