Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ցավակցական ուղերձ է հղել Բարաք Օբամային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2012 20:37

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք` ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքում զինված մարդասպանը հարձակվել է Sandy Hook դպրոցի վրա`խլելով 20 երեխայի և 6 ուսուցրի կյանք: Մարդասպանը չի խղճացել նույնիսկ սեփական մորը, որը դասավանդում էր այդ դպրոցում: Ոստիկանությունը հայտնել է, որ քաղաքի մեկ այլ թաղամասում հայտնաբերվել է մարդասպանի եղբոր դին, իսկ 20-ամյա մարդասպանի դին գտել են դասասենյակներից մեկում:
Հայտնի է դարձել, որ հանցագործության առնչությամբ ևս մեկ կասկածյալ է ձերբակալվել: Թաղամասի մյուս դպրոցները, անվտանգության նկատառումներից ելնելով, փակվել են:
Կատարվածը համարվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում տեղի ունեցած ամենասարսափելի հանցագործություններից մեկը: Օբաման իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և նշել է, որ պետք է քայլեր ձեռնարկել նման ողբերգություններից խուսափելու համար: «Միշելը, ես և ԱՄՆ-ի բոլոր բնակիչները իրենց երեխաներին սովորականից ամուր կգրկեն և կասեն, որ սիրում են նրանց: Սակայն Կոնեկտիկուսում կան ընտանիքներ, որոնք այլևս չեն կարող դա անել, և նրանք մեր օգնության կարիքը ունեն»,-հուզված նշել է Օբաման:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը`Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը դեպքի առնչությամբ ցավակցական ուղերձ է հղել Օբամային`խստորեն դատապարտելով տեղի ունեցածը:

Դիտվել է 1331 անգամ:
Print Friendly

Leave a Reply